Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 27-ամյա Արտակ Զ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առեւանգելը) մեղադրանքով:





























