Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այգեստան-Ներքին Դվին ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 77-ամյա Աղասի Մինասյանին եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Մինասյանը հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























