2013 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի սպասվում։ Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«Գալիք տարվա գարնանը հնարավոր է, ավելի մեծ ակտիվության հասնի սիրիական խնդիրը։ Իսկ հունիսի 14-ին Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ։ Հնարավորություն կա, որ սիրիական եւ իրանական գործընթացները ինչ-որ կեերպ ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա, բայց հարաբերությունների կարգավորման նշանակալի առաջընթաց չի նախատեսվում»,- նշել է թուրքագետը։
Նրա խոսքով՝ 2013 թվականի մարտից հետո ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում ընտրություններ չեն լինելու։ «Աշնանը նախագահական ընտրություններ են նշանակաված Ադրբեջանում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որեւէ գործընթացի սպասելու հարկ չկա»,- ընդգծել է Արտակ Շաքարյկանը։
Նրա տեսանկյունից՝ թուրքական պետությունը եւ թուրք հանրությունը քաղաքականապես պատրաստ չեն հաշտեցման, սակայն գործարարությունը միշտ բացում է փակ դռները։ «Լրիվ հավանական է, որ երկու երկրների տնտեսական շահերը իշխանություններին կբերի քաղաքական համաձայնության։ Սակայն, անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի տնտեսությունը այդքան էլ գրավիչ չէ Թուրքիայի համար»,- հայտարարել է թուրքագետը։ Նա նաեւ հայտարարել է, որ մինչեւ 2015 թվականն ոչինչ չի փոխվի, իսկ դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կտրուկ անկում կնշմարվի։





























