Տարվա ընթացքում տոնական ոչ աշխատանքային օրերի քանակով Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է:
2013թ. Հայաստանի քաղաքացիները մնացածներից շատ կհանգստանան, ամենաքիչ հանգստյան օրերն Ուկրաինայում են: «Միրը» ԱՊՀ երկրները դասակարգել է ըստ պետականորեն նշվող տոնական կամ հիշատակի ոչ աշխատանքային օրերի.
Հայաստան (21 տոնական օր)
Հունվարի 1-8՝ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Հունվարի 28՝ Բանակի օր
Մարտի 8՝ Կանանց միջազգային տոն
Ապրիլի 24՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 1՝ Աշխատանքի միջազգային օր
Մայիսի 9 ՝ Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28՝ Հանրապետության տոն
Հուլիսի 5՝ Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21՝ Անկախության տոն
Բացի այդ, կառավարության որոշմամբ Հայաստանում հինգ ոչ աշխատանքային երկուշաբթի կա՝ մեռելոց, որը հաջորդում է եկեղեցական տոներին:
ԱՊՀ երկրների շարքում տոների քանակով երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 19 տոներով: Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 17 տոն օրով:
Հաջորդում են Ղազախստանը (15), Տաջիկստանը (15), Ռուսաստանը(15), Մոլդովան (13) եւ Ղրղըզստանը (12): Ցուցակը եզրափակում են Բելառուսը (12) եւ Ուկրաինան (10):





























