Ռուսաստանի Գլխավոր ռազմական դատախազությունը Պաշտպանության նախարարության տնտեսական կառավարման բաժնում 288 մլն. ռուբլու հափշտակում է բացահայտել։

Ստուգումների արդյունքում դատախազները պարզել են, որ 2010 թվականին Տնտեսական կառավարման եւ «Անվտանգություն եւ Կապ» ընկերության միջեւ մրցույթի ամփոփման  պայմանագիր է կնքվել, որով հենց այդ առեւտրական կազմակերպությունը պետք է շահեր այն։ Դատախազության հաշվարկով, այդ աշխատանքների կատարման համար կնքված պետական պայմանագիրն ունեցել է  288 մլն. ռուբլու արժեք։

Այսպես, Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի տարածքներին հարող մաքրման հրապարակն ավելացվել է 7 հազար քառակուսի մետրով, իսկ նրա ներքին տարածքը՝ 42 հազար քառակուսի մետրով։ Միաժամանակ, տեխնիկական  սպասարկման ենթակա 177 օդափոխիչ համակարգ ընդհանրապես բացակայել են, իսկ ակադեմիայի «А» մասը, որտեղ իբր իրականացվել էր ջեռուցման համակարգերի հսկողություն, հանվել էին դեռ 2005 թվականից, հաղորդում է BFM.RU-ն։

Պաշտանության նախարարությունում եւս մեկ հափշտակման մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Խոսքը ՌԴ ռազմա-օդային ուժերի՝ ավելի քան 50 հեկտար հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին է, որի արժեքը կազմել է 430 մլն. ռուբլի։ Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներին հաջողվել է դա անել կեղծ փաստաթղթերի օգնությամբ, որոնք ստորագրվել էին ռազմական վարչության բարձրաշխարհիկ պաշտոնյաների կողմից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում բազմամիլիոնանոց հափշտակումները շարունակվում են այս տարվա նոյեմբերից։ Պաշտպանության նախարարության հսկողության տակ գտնվող «Օբորոնսերվիս»-ում եւ «Սլավյանկա»-ում խարախությունների փաստով արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել: