Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարածաշրջանային հարցեր են քննարկել, գրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 26 –ին ընդունել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ հայ-վրացական հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման հեռանկարներն են քննարկել:
Բաքու այցի շրջանակում Իվանիշվիլին կհանդիպի նաեւ ադրբոջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ, կքննարկվեն երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Հիշեցնենք, ավելի վաղ «Ռեզոնանսի» թերթի հետ զրույցում Իվանիշվիլին հայտնել էր, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծային մայրուղու շինարարությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց, հնարավոր է, անդրադառնա Ադրբեջան կատարած այցում:
Հետո մամուլի ասուլիսում Իվանիշվիլին հայտարարել էր, որի չի քննարկի այդ հարցերը, քանի որ այդ ուղղությամբ հատուկ խմբեր են աշխատում: Նա բացատրել էր տվյալ նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները. այս երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։ Նա նաեւ հայտնել էր, որ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կքննարկվեն վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցեր:
«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ Ադրբեջանը Թուրքիայից հետո Վրաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է: Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2012թ. 11 ամիսներին կազմել է 1 մլրդ 150,1 մլն դոլար:





























