Սանկտ Պետերբուրգում նախկին հանրակացարանի հրդեհի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 4-ի, հաղորդում է ԱԻՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում:
Փրկարարները պարզել են, որ չորսհարկանի շինության երկրորդ հարկում բռնկում է տեղի ունեցել՝ 700 քկմ մակերեսով: Ժամը 10:40-ին հրդեհին բարդության երրորդ աստիճան է տրվել: Շիջման աշխատանքների ընթացքում հիսունից ավելի մարդ տարհանվել է:





























