Մծխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավրոճանապարհի (ռազմավրացական ճանապարհ) Արագվիսփիրի-Քոբի հատվածում ձյան եւ մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդով մեքենաների, ինչպես նաեւ խոշոր ավտոբուսների (ավելի քան 30 տեղանոց) երթեւեկությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, հաղորդել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Մնացած տեսակի ավտոտրանսպորտի համար ճանապարհի Արագվիսփիրի-Գուդաուրի հատվածում երթեւեկությունն ազատ է, իսկ Գուդաուրի-Քոբի հատվածում` թողնում են անցնել միայն սահելու դեմ շղթաների առկայության դեպքում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը երկու առաջատար կամուրջներով ազատ է:

Ճանապարհի Գուդաուրի-Քոբի հատվածում երթեւեկությունը կատարվում է միայն ձնահոսքերից պաշտպանող թունելներով, ընդ որում, այդ հատվածում մեքենաներին կանգնեցնելն արգելվում է: