Հյուսիսային Օսիայում սպանվել է մուֆթիի տեղակալ Իբրահիմ Դուդարովը: Նրան գնդակահարել են Վլադիկավկազի ծայրամասում գտնվող Չմի բնակավայրի մոտ, հայտնել է Հյուսիսային Օսիայի գծով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Գուսովը:
Հանրապետության մուֆթի Հաջի Մուրադ Գացալովը հայտնել է, որ իր տեղակալին սպանել են տուն գնալիս, հայտնում է dni.ru-ն:
Ըստ Հյուսիսային Օսիայի մուֆթիի` իր տեղակալը ոչ ոքի հետ խնդիրներ չի ունեցել: Դուդարովին, հայտարարել է նա, կարող էին սպանել «միայն իսլամի թշնամիները` տարածաշրջանում իրադրությունը սրելու համար»:





























