Երեկ «Օջախ» ռեստորանում կայացավ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի ամենամյա միջոցառումը։ Հանդիպմանը մասնակցել են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը։Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Անցյալ տարի հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ երկու նախագահներն էլ ադամանդակուռ շղթայով հովազներ նվեր ստացան Գագիկ Ծառուկյանից։ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվեց՝ Քոչարյանը հրավիրվա՞ծ էր «Օջախի» միջոցառմանը։ «Պարոն Քոչարյանը հանրապետությունում չէ, այդ պատճառով չի մասնակցելու»,- ի պատասխան ասաց նա։ Մեր հստակեցմանը, թե Ռ. Քոչարյանը հրավեր ստացե՞լ է, պատասխանեց. «Ես ճիշտն ասած չգիտեմ, չեմ հարցրել իրեն։ Ենթադրում եմ, որ հրավիրված է, բայց քանի որ հանրապետությունում չէ եւ վաղուց, չի մասնակցելու»։ Թե ուր է գնացել Քոչարյանը, խոսնակը չասաց՝ պատճառաբանելով, թե «մասնավոր այց է»»,- գրում է «Ժամանակը»։