Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձորի Ռուսթավի 12ա շենքի մոտ այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 10.36-ին:

Այրվել է Ա.Գեւորգյանին պատկանող ինքնաշեն թիթեղյա տնակի գույքը եւ ծխահարվել մեկ խոզ:

Նույն օրը, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 7 միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 23.05-ին:

Այրվել է Ն.Մկրտչյանին պատկանող բետոնե երեսապատումով բնակելի փայտյա տնակը գույքով` 60 քմ մակերեսով: