Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի 65 շենքին հարակից այրվում է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.37-ին:

Ամբողջությամբ այրվել է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը` 18 քմ մակերեսով, ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի 63 ՕՕ 060 համարանիշի ավտոմեքենայի սրահը եւ «Կիա» մակնիշի 23 SL 056 համարանիշի ավտոմեքենայի հետնամասը: