Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել` 09.48-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա.Վարդանյանին պատկանող BYD մակնիշի 30 ՏՏ 801 համարանիշի ավտոմեքենան եւ տան հյուրասենյակի պատուհանը պատուհանագոգով` 2քմ մակերեսով: