Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի եւ Կիեւյան կամրջի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է ժամը 06.16-ին:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕU 250 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին եւ բռնկվել:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ` 38-ամյա Հ. Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է:





























