Դեկտեմբերի 26-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երեւան ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























