Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի փողոցի 151/2 շենքի 2-րդ մուտքի 7-րդ հարկում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում,  շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող Էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած գազի խողովակից արտահոսած գազից:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 2 մարտական հաշվարկի ուժերով:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի ԱԻՆ: