Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 42 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.00-ին, «Հիգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























