Վերջին մեկ տարում Երեւանում արձանագրված փոփոխությունները երեւանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական: Նման արդյունք է ստացվել «Երեւանցիները Երեւանի մասին» հետազոտությամբ, որը հրապարակել են Մարքեթինգի հայկական ասոցիացիան եւ Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։

Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հարցման արդյունքներին ծանոթանալու եւ դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երեւանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։

«Ընտրված է բավականին հետաքրքիր հարցաշար։ Հարցերի համալիրը բնութագրում է գրեթե ամբողջ տարեկան համայնքային ծրագրերը եւ քաղաքում տիրող վիճակը։ Ակնհայտ են դրական ցուցանիշները, իսկ այնտեղ, որտեղ հարցման արդյունքները մտահոգիչ են, դրանք իսկապես մեզ ուղղված լուրջ հարցադրումներ են։ Ուշագրավ է 78% դրական ցուցանիշը, ինչը նշանակում է, որ մենք առավել պարտավորված ենք անել ավելին՝ մեր քաղաքի եւ մեր բնակիչների համար», - հարցման արդյունքներին ծանոթանալով նշել է Կամո Արեյանը։ Երանցիների նշած շատ խնդիրների լուծումներ Երեւանի քաղաքապետի տեղակալը մատնանշել է հաջորդ տարեկան ծրագրում, ինչպես օրինակ աղբահանության եւ Երեւանի սանիտարական մաքրման հետ կապված խնդիրը, որը լուծվում է միջազգային մրցույթով. սպասարկող ընկերությունը հայտնի կլինի մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո եւ մինչ հաջորդ տարեվերջ կստանձնի պայմանագրային պարտավորությունը ։

Որպես Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիր՝ հարցման մասնակից երեւանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրներ, որոնք նույնական են հանրապետության սոցիալական ոլորտում առկա խնդիրներին՝ գործազրկություն, գնաճ եւ այլն, իսկ մասնավորապես Երեւան համայնքին առնչվող հիմնախնդիրներ են մատնանշել աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% եւ այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%-ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%-ի։ Հարցվածների 1%-ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։

Երեւանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխուխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երեւանցիների 18%-ը, 17%-ը համարում է բարեկարգ բակերի կառուցումն է։ 13%-ը նկատել են նոր նստարանները, 7%-ը՝ նոր խաղահրապարակները. եւս 2 տասնյակ դրական փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։

Թեեւ կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%-ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երեւանցիների 29%-ը ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28-ական %-ով կիսում են մշակությաին միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Սպորտային միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%-ը։

Հետազոտողների՝ որպես Երեւանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երեւանի մշակությաին կյանքից գոհ է երեւանցիների 32%-ը, լիովին բավարարված է 22%-ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%-ին, ընդհանրապես չի բավարարում 7%-ին։ Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%-ի համար, լիովին բավարարաում է 13%-ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%-ին։ Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%-ը բավարարված է, իսկ 26%-ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%-ը, սակավ դժգոհ է 7%-ը։

Երեւան քաղաքում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%-ը, բավարարված է երեւանցիների 37%-ը եւ լիովին բավարարված է եւս 39%-ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում եւ հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։

Հարցվածները գնահատել են նաեւ Երեւանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան եւ Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ