Տեղական երշիկներին տրված դիետիկ «անձնագիրը»` 16% միս, մտածելու տեղիք է տալիս: Սպառողները միանգամայն արդարացված երշիկում մսի օրինական չափաբաժին են պահանջում: Թե որքան է այդ օրինական չափաբաժինը, մենք չգիտենք, սակայն աչքաչափով պատկերացնում ենք մի փոքր աղացած միս: Ինչ-որ մեկը գուցե պատկերացնի այն հում ձվով համակցված, կամ էլ ամենավերջում նիտրիտներով կամ ֆոսֆատներով համեմված… քանի որ այժմ առանց դրանց որեւէ կերպ չի լինում:
Մսի կոմբինատներն էլ, իրենց տեսակետից նույնպես միանգամայն պատճառաբանված առարկում են, որ դա մսի օրինական չափաբաժին է` տավարի, գոմեշի կամ թռչնի, ամեն մեկին համապատասխան, իսկ ահա Հայաստանում Պետական ստանդարտները այն ոչ մի կերպ չեն կանոնակարգում: Իսկ եթե օրինակ լինի առնվազն 60% միս, ապա ինչպե՞ս հնարավոր կլինի այն ստուգել: «Լաբորատոր կերպով», - պատասխանեցինք մենք: Եւ կատեգորիկ պատասխան ստացանք մասնագետների կողմից: Երբ կենդանական ու բուսական սպիտակուցներն արդեն միաձուլվել են երշիկում, մեկը մյուսից զատելն անհնար է: Առանձնացնել սպիտակուցը` խնդիր չկա: Իսկ ահա այն մսային է, թե սոյայի` ո՞վ գիտի… Միայն արտադրողը:
Այդ պատճառով էլ ամենահուսալի միջոցը հարկային փաստաթղթերի ստուգումն է: Եթե մսի կոմբինատի երշիկի պիտակի վրա միայն «հայրենի արոտավայրերից սնված »տավարի միս է նշված, իսկ հաշիվ-ապրանքագրերում` բրազիլական դաշտերից բերված սոյայի ալյուր, ապա պետք է բացատրել, թե ինչի համար է այն գնվում, եւ արդյունքում` ո՞վ է այն կերել, եթե ոչ մենք:
Արամ Գարեգինյան




























