Հայ հասարակությունը բաժանվել է երկու մասի` սատանաների եւ հրեշտակների: Մարդկանց թվում է, որ եթե մարդը իշխանության մեջ է, անպայման սատան է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, մեզ մոտ իշխանությունը միշտ վատն է, իսկ նա, ով դեմ է իշխանությանը, միշտ հրեշտակ է: «Մեզ հարկավոր է աստիճանաբար դուրս գալ այդ վիճակից: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, այն գտնվում է մեջտեղում: Խորհուրդը կազմված է ավելի քան 1000 հասարակական կազմակերպություններից, որոնք մասնակցում են բոլոր հանրային գործընթացներին: հանրային խորհուրդը սերտորեն կապված է երկրի նախագահի, վարչապետի հետ, բայց ոչ նրա համար, որ իրականացնի նրանց քաղաքականությունը, այլ որ հայտնի հանրությանը մտահոգող խնդիրների մասին»,- նկատել է վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով, հարկավոր է իշխանությանը քննադատելու փոխարեն օգտագործել Հանրային խորհրդի հնարավորությունները:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























