Ռազմավրացական ճանապարհով (Ռուսաստանի եւ Վրատսանի միջեւ միակ ավտոճանապարհը) երթեւեկությունը, որը փակվել էր ուժեղ ձյան պատճառով, դեկտեմբերի 26-ին վերականգնվել է, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը:

Դեկտեմբերի 24-ի երեկոյան այդ ճանապարհի երթեւեկությունը դադարեցվել էր՝ ձյան եւ վատ եղանակային պայմանների պատճառով:

«Վրաստանում իրավիճակի նորմալացման, վթարների սպառնալիքի նվազման, ավտոտրանսպորտի անվտանգ երթեւեկության հնարավորություն առաջանալու հետ կապված, որոշվել է թույլ տալ ավտոտրանսպորտի երթեւեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում, առանց սահմանափակումների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այս ձմռանը ռազմավարական ճանապարհն արդեն մի քանի անգամ փակվել է՝ վատ եղանակային պայմանների պատճառով: