Այսօր` դեկտեմբերի 27-ին մոտ մեկ ժամ առաջ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայկացուցիչը` Սեյրան Վաչագանի Յուզբաշյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա թեկնածության առաջադրման վերաբերյալ փաստաթղթեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Երեկ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի երեք թեկնածու`  անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: