«Ֆեռո» ընկերության սեփականատիրոջ որդուն` Ռոբերտ Ավետիսյանին կալանավորել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՊԵԿ լրատվության հետ կապերի պատասխանատու Նելլի Մանուչարյանից: Վերջինս կալանավորվել է կանխամտածված սնանկացման հատկանիշներ առաջացնելու համար: Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 193 հոդվածի հատկանիշներով` կանխամտածված սնանկությունը` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան` կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի, հավասարապես` նաեւ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով: Եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս`     պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ ձերբակալել են «Ֆեռո» ընկերության սեփականատիրոջ որդուն` Ռոբերտ Ավետիսյանին: Այս մասին հայտնել էին NEWS.am-ի աղբյուրները: