Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ուսումնասիրել եւ ստորագրել փաստաթուղթը, որը մինչ այդ հավանության է արժանացել ՌԴ պետդումայի եւ Դաշնային խորհրդի կողմից: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 27-ին՝ Պետխորհրդի նիստում: Միաժամանակ կստորագրվի նաեւ ծնողազուրկ երեխաների աջակցության կարգում փոփոխությունների վերաբերյալ հրամանագիրը:

Պուտինը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում, թե ինչու պետք է չստորագրի այդ փաստաթուղթը, այդուհանդերձ, նա ուշադիր կուսումնասիրի փաստաթղթի վերջնական տարբերակը: Միաժամանակ, Պուտինը խորհուրդ է տվել տարածաշրջաններին սովորել Չեչնիայից, որտեղ չկան ծնողազուրկ երեխաներ:

Թեեւ զինված հակամարտությանն ու պատերազմին, ոչը բազմաթիվ կյանքեր է խլել, ոչ մի լքված երեխա չկա այնտեղ, բոլորին վերցնում են նրանց հարազատները:

«Աշխարհում շատ վայրեր կան, որտեղ կենսամակարդակն ավելի բարձր է, քան՝ մեզ մոտ, ուրեմն ինչ, մեր բոլոր երեխաներին ուղարկենք այնտե՞ղ: Գուցե մենք է՞լ տեղափոխվենք»,-ասել է Պուտինը, բացատրելով, թե ինչու է հավանություն տալիս այդ օրենքին:

«Իզվեստիան» գրում է, որ Պուտինը կառավարությանն ու պատգամավորներին առաջարկել է ծնողազուրկ երեխաների աջակցության լրացուցիչ միջոցառումներ մշակել: