Քնապարկում քնելու համար 21-ամյա Ն.Մ-ն վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող` Գ. Թ-ի հետ եւ մեկ անգամ բռունցքով հարվածել է շարքային` Գ.Թ-ի կրծքավանդակի շրջանին: Օրեր անց փամփուշտ է գտել եւ այն լիցքավորելով իրեն ամրակցված ինքնաձիգին զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես խուսափելու նպատակով մեկ կրակոց արձակել որովայնի շրջանում,որի հետեւանքով ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
21-ամյա Ն. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ քնապարկում քնելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող` Գ. Թ-ի հետ եւ մեկ անգամ բռունցքով հարվածել է շարքային` Գ.Թ-ի կրծքավանդակի շրջանին: Բացի այդ, 2012թ. փետրվարի 14-ին թիվ N զորամասի զորային հրաձգարանում կատարված հրաձգության ընթացքում,հրաձգարանի տարածքից գտել` ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող մեկ հատ 5.4մմ տրամաչափի փամփուշտ եւ այն 2 օր ապօրինի եղանակով իր մոտ պահել: Ինչպես նաեւ Ն.Մ-ը զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես խուսափելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող փամփուշտը լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 4619551 համարի ինքնաձիգը եւ մեկ կրակոց արձակել որովայնի շրջանում,որի հետեւանքով ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:
Քրեական գործ է հարուցվել 363 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասով եւ 359 հոդվածի 1-ին մասով:Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























