20-ամյա Մ. Հ-ն նախնական համաձայնության գալով 38-ամյա Ա. Հ-ի հետ համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Վ. Ս-ին, որի դիմաց պահանջել եւ ստացել են խոշոր չափի գումար: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Մ. Հ-ն, նախնական համաձայնության գալով 38-ամյա Ա. Հ-ի հետ, Վ. Ս-ի նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Վ. Ս-ին, որի դիմաց պահանջել եւ ստացել են խոշոր չափի գումար:
Քրեական գործ է հարուցվել 182 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ եւ 3-րդ կետի 1-ին մասով`շորթում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը կատարվել է խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական առաջին քննությունը նշանակվել է դեկտեմբերի 28-ին:




























