Թուրքիայում մեծ արձագանք է գտել ոստիկանատանը ոստիկանենրի կողմից բերման ենթարկվածին ծեծի ենթարկելու փաստ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել եւ ոստիկանատուն տեղափոխել զինվորական ծառայությունից խուսափելու մեջ կասկածվող Հայաթի Դ.-ին, ում ոստիկանատանը սկսել են ծեծի ենթարկել։
Ծեծի տեսագրությունը ինտերնետում հայտնվելուց հետո հասարակության մեջ այն մեծ արձագանք է գտել։ Ոստիկանատանը ծեծի փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։




























