Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունվարի 17-ին:  Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, որը այցի ընթացքում ուղեկցելու է վարչապետին:

Փանջիկիձեն նաեւ հայտնել է, որ Իվանիշվիլիի այցն ԱՄՆ կկայանա 2013թ. գարնանը:

Ըստ Փանջիկիձեի` հաջորդ տարի Վրաստանի նոր կառավարությունը կշարունակի աշխույժ համագործակել ԱՄՆ-ի հետ` ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում, որը ստորագրվել էր Վաշինգտոնում` 2009թ. հունվարին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական երկու այց է ունեցել. նոյեմբերի կեսերին՝ Բրյուսել, եւ դեկտեմբերի 26-27-ին` Ադրբեջան: