Aravot.am-ի տեղեկություններով՝ ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

 Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատեց այս տեղեկությունը: Նա նաեւ ասաց, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն լրացնելու թերի փաստաթղթերը»,- գրում է «Առավոտը»։