Ձյան պատճառով Ռազմավրացական ճանապարհն այսօ՝ր դեկտեմբերի 28-ին, կրկին փակվել է ավտոբուսների եւ խոշոր բեռնատարների համար, հաղորդել են ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունից: «Վրաստանի տարածքում ձյան եւ վատ եղանակային պայմանների պատճառով որոշվել է արգելել խոշոր բեռնատար տրանսպորտի եւ 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների երթեւեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ երկու ուղղություններով»,-ասված է հանրապետության ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երթեւեկությունը փակվել է այսօր առավոտյան ժամը 09:00-ից, անորոշ ժամանակով:

Նշենք, որ այս ճանապարհն այս տարվա ընթացքում արդեն 4 անգամ փակվել է վատ եղանակային պայմանների պատճառով: