Սարսափելի պատմությունը ցնցել է Ռուսաստանի Օմսկ քաղաքի բնակիչներին. 19-ամյա աղջիկը պատվիրել է հարազատ ծնողների սպանությունը, ովքեր թույլ չէին տալիս իրեն դասավորել անձնական կյանքը:
Քննության տվյալներով՝ աղջիկն իսկական արյունալի դավադրություն է կազմակերպել: Գործի նյութերի համաձայն՝ նա ծնողներից գողացել է ողջ ոսկեղենը, հանձնել գրավատուն, իսկ ստացված գումարով երկու դաշույն գնել եւ իր ընկերոջ հետ գտել մեկին, ով պատրաստ է եղել 20 հազար ռուբլու դիմաց սպանել աղջկա ծնողներին, հաղորդում է НТВ-ն:
Սիրահարները պոտենցիալ մարդասպանի հետ նշված օրը դիմակներ են հագել, զինվել դաշույններով, մտել շենքի մուտք եւ հարձակվել աղջկա հոր վրա: Աղմուկից դուրս է եկել կինը եւ նրանց հյուրերը: Կանայք միասին կարողացել են փրկել վիրավորին զինված մարդկանցից: Վիրավոր տղամարդուն հասցրել են հիվանդանոց:
Հարձակվողներն արագ փախել են, բայց ոստիկանությունը շատ արագ բացահայտել է նրանց մասնակցությունը տեղի ունեցածին:





























