Այսօր` հունվարի 7-ին,  հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց, որը լինում է ինչպես Սուրբ ծննդյան, այնպես էլ բոլոր տաղավար (գլխավոր) տոներին հաջորդող օրերին:

Սբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում  այսօր կլինի հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ, որը նվիրված է մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին: