Հայաստանի կառավարությունն ընդունել է երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների փաստարկված ռազմավարությունը: Այդ մասին դեկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը:
«Դետեմբերի 27-ին Հայաստանի կառավարության նիստում ընդունվել է երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը: Ռազմավարությունը բաղկացած է երեք մեծ խմբերից. 1) զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ; 2) կրթության բնագավառի խնդիրներ` կրթության շարունակականությունը եւ ոչ պաշտոնական կրթության ճանաչումը; 3) միջոցառումներ` ուղղված հոգեւոր-մշակութային արժեքների զարգացմանը»,- նշել է Արսեն Քարամյանը:
Ըստ փոխնախարարի` նոր ռազմավարությունը իրատեսության բավական բարձր մակարդակով զգալի տարբերվում է նախորդ՝ 2008-2012թթ. ռազմավարությունից: Նա նաեւ հավելել է, որ մանրամասն ուսումնասիրություններից ելնելով հաշվի են առնվել հայ երիտասարդության կարիքները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























