Samsung, Bineoli, Megasport, Gipfel խանութները եւ Avanta բժշկական կենտրոնը միացել են «Յունիբանկի» արտոնությունների եւ զեղչերի «Մագնիս» ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Մագնիս» ծրագրում ընդգրկված են տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 140 կազմակերպություններ:  Ծրագրին տվյալ առեւտրի կամ սպասարկման սրահի մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ նշանը: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ: