Հայաստանցիները 2011 թ. շաբաթական աշխատել են միջինը 35.3 ժամ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2012» հրապարակման մեջ:
Ընդ որում՝ տղամարդիկ աշխատել են 39.4 ժամ, կանայք՝ 30.9 ժամ:
Եւ տղամարդկանցից, եւ կանանցից ամենաշատը աշխատել են 25-34 տարիքային խմբի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար 43.3 եւ 32.2 ժամ: Ամենաքիչը աշխատում են 65-75 տարեկան անձինք, համապատասխանաբար՝ 27.3 եւ 20.2 ժամ:





























