Երեւան քաղաքի «Նաիրի» կինոթատրոնի մոտից  27-ամյա Ս.Բ-ն միանգամից 2 աղջիկ է փախցրել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Ս.Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Նաիրի կինոթատրոնի մոտ երկու անձանց` Ա. Ս-ի եւ Ա. Ա-ի, նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է Սամանդ մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգել վերջիններից:

Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` մարդ առեւանգելը, որը կատարվել  է երկու կամ ավելի անձանց նկատմամբ:Սույն հոդվածը պատժվում է  ազատազրկմամբ  4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: