Խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Օրյոլ քաղաքում. առանց արգելակների վագոնը Գոստիննայա փողոցի երեք բանուկ խաչմերուկ է հատել՝ ճանապարհին ճզմելով ավտոմեքենաները։ Երբ տրամվայի արգելակները խափանվել են, եւ վարորդը հասկացել է, որ ինքնուրույն չի կարող կանգնեցնել մեքենան, սկսել է ազդանշանել՝ մարդկանց վտանգի մասին նախազգուշացնելու համար։

Սակայն բախումից այդպես էլ չի հաջողվել խուսափել: Գրեթե 30 կմ/ժ արագությամբ ընթացող տրամվայը հարվածել է ճանապարհին գտնվող 12  մեքենաների: Վագոնը կանգ է առել միայն մեկ այլ տրամվայի հարվածելուց հետո: Տվյալ պահին հաղորդվում է տասը տուժածների մասին, գրում է NEWS.BCM.RU-ն:

Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ` վնասվածքներով եւ կոտրվածքներով: Վթարային վագոնի վարորդը մնացել է ներսում, նրան դուրս են հանել ԱԻՆ-ի աշխատակիցները: Տղամարդը մնացել էր ղեկի եւ կողային պատի արանքում: