Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին եւ մարվել ժամը 12.00-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհի հետեւանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ  Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:

Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ, պարանոցի շրջանում, հայտնաբերվել են բռնության հետքեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել եւ տնակը հրկիզել է 25-ամյա Արեգնազ  Բաղդասարյանը:

Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի  1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: