Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է նույնացնել աբխազական եւ հարավօսական հակամարտությունների հետ: Այսպիսի կարծիք հունվարի 8-ին լրագրողներին արտահայտել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը Վրաստանում Ղարաբաղի անկախության ճանաչման անհնարին լինելու ակտիվ քարոզչություն է վարում:

«Այժմ վրացական հասարակությունն ամբողջովին դեմ է տրամադրված ղարաբաղի անկախության ճանաչմանը: Նրա կարծիքով` ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած գործողություն կարող է բացասաբար ազդել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերի վրա»,- պարզաբանել է Մանասյանը: Բայց, Երեւանն իր հերթին, ոչ մի հակափաստարկ չի առաջադրել:

«Ադրբեջանական ԽՍՀ-ն այն միակ հանրապետությունն էր ԽՍՀՄ կազմում, որի տարածքների վերաբերյալ միջազգային պայամանագիր է կնքվել: Միայն դա թույլ է տալիս` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանձնացնել մյուս բոլոր հետխորհրդային հակամարտություններից: Մենք ինքներս մեր դիվանագիտական կառույցի միջոցով այս միտքը պետք է հասցնենք վրացական հանրությանը»,- նշել է Մանասյանը:

Նրա կարծիքով` դա պետք չէ անել մեկ վճռական քայլով, այլ հաջորդական քայլերով, որպես հակակշիռ պաշտոնական Բաքվին: «Ինչպես հիշում եք, խորհրդային ժամանակներում Բաքուն սպառնում էր Մոսկվային. Եթե լուծեք ղարաբաղյան հարցն, ողջ ԽՍՀՄ-ը կփլուզվի: Այս մասին հիմա Բաքուն հայտարարում է միջազգային հանրությանը. Եթե ընդունեք Ղարաբաղի անկախությունն, ապա կքայքայվեն եւԿանադան, եւ Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ: Մենք ունենք մեր փաստարկներն ու մենք դրանք մի կողմ չպետք է դնենք»,- ավելացրել է Մանասյանը: