Թուրքիայի արեւմտյան սահմանները եզրագծող Էգեյան ծովում 6,2 մագնիտուդով երկրաշարժը խիստ զգացվել է Թուրքիայի Էդիռնե, Թեքիրդաղ, Իզմիր, Բուրսա, Էսքիշեհիր, Քյութահյա եւ Չանաքալե նահանգներում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի ժամանակով 16։09-ին (Երեւանի ժամանակով 18։09), ցամաքից 50 կմ հեռավորության վրա՝ 9 կմ խորության տակ։ 6,2 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի են ունեցել 4,5 եւ 5 մագնիտուդով հետցնցումներ։
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով ավերածությունների կամ մարդկային կորուստների մասին տվյալներ չկան, սակայն նշվում է, թե երկրաշարժերը մեծ խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։





























