Հայաստանի գործող նաախգահ Սերժ Սարգսյանին պատրաստ է աջակցել կողմնորոշված ընտրողների 73%-ը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 9-ին, լրագողներին հայտնել է, որ այդ մասին են վկայում 2012-ի դեկտեմբերի հարցման արդյունքները: Երեւանի եւ մարզերի 1420 բնակիչների շրջանում հարցումն անցկացվել էր հավանական բոլոր հիմնական թեկնածուների հայտնի դառնալուց հետո:

Ըստ հարցման արդյունքների` ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրողների միայն 52%-ը: Նրանցից  61%-ն արդեն որոշել է, որ գնալու է ընտրության, իսկ  28%-ը կողմնորոշվել է թեկնածուի հարցում:  Կողմնորոշված ընտրողների  73%-ը մտադիր է սատարել Սերժ Սարգսյանին, եւս 20%-ը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ Ադիբեկյանի` մյուս թեկնածուները բավական քիչ հնարավորություններ ունեն: 

Նշենք, որ նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի հունվարի 14-ին, իսկ պետության ղեկավարի ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am