Հայաստանի Հարապետության առողջապահության նախարարությունը 2013 թ. առաջնահերթ կարգով ուշադրություն կդարձնի ոչ ինֆեկցիոն բնույթի հետեւյալ երեք հիվանդություններին. սիրտանոթային, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Այս հիվանդությունների զարգացումը անհանգստացնում է, եւ աշխատանքներ ենք տանում այս 3 ուղղություններով, քանի որ ընդհանուր մահացության կառուցվածքում առաջին երեք տեղերն են զբաղեցնում»,- ասաց  Դ. Դումանյանը:

Առողջապահության նախարարության գերակա ուղղությունները, ըստ Դ. Դումանյանի, 2013 թ. լինելու են. բժշկական ծառայության որակի բարձրացումը, դեղերի ոլորտը (ընդհուպ մինչեւ գնագոյացում), մարզերի բժշկական ծառայությունների համաչափ զարգացում, ֆինանսների արդյունավետ կառավարում: