Ամերիկյան դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակում է թանկանալ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 10-ին կազմել է 409 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1,2 դրամով կամ 0,29 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է մոտ 2,4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408 դրամ (երեկվա 407-ի համեմատ), վաճառքը սկսում է 409 դրամից (մեծամասամբ վաճառքի փոխարժեք է սահմանվել 410 դրամը):

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ՝  1 եվրոն սակարկվում է 1.3 դոլարից ցածր մակարդակում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 30,3650 ռուբլին: