Ստամբուլի Քադըքյոյի շրջանում ապրող եւ հայկական դպրոցում աշխատող ուսուցիչ Իլքեր Շահինին իր տան մեջ սպանված են գտել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ուսուցչի սպանությունը հայտնի է դարձել, երբ նրա ընկերները նրան չեն տեսել եւ հեռաոխսով չեն կարողացել կապնվել նրա հետ: Ուսուցչի ընկերները մեկնել են Քադըքյոյի թամասում գտնվող նրա տուն, սակայն դռան զանգին ոչ ոք չի արձաքանքել: Տեսնելով, որ արձաքանք չկա, ուսուցչի ընկերները լինգով բացել են դուռը եւ սարսափելի տեսարանի հանդիպել` կոկորդը կտած եւ արյան մեջ գտնելով Իլքեր Շահինի անշնչացած մարմինը:
Անմիջապես դեպքի վայր են ժամանալե ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները` ուսումասիրելով դեպքի վայրը:
Պարզվել է, որ Իլքեր Շահինը վերջին SMS-ով շնորհավորել է իր ընկերներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Նշենք, որ Իլքեր Շահինն ազգությամբ թուրք էր, ով մոտ 8 տարի աշխատում էր Ստամբուլի հայկական Արամյան-Ունջոյան դպրոցում:





























