Գալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների հայտարարությունների հետ կապված մեկնաբանություններ կանեմ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պաշտոնապես գրանցվելուց հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի պաշտոնի հավակնորդ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ ի պատասխան մեկ այլ պոտենցիալ թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի՝ Հայաստանում միասնական ինքնաբացարկով նոր քաղաքական իրադրություն սկիզբ դնելու անհրաժեշտության առաջարկը մեկնաբանելու խնդրանքին։

Մելիքյանի խոսքով՝ Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ ոք դեռ պաշտոնապես գրանցված չէ, «հետեւաբար, մինչեւ պաշտոնապես գրանցվելը որեւէ հայտարարություն անելն աննպատահարմար է»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու, քաղաքագետ եւ «Ռադիո Հայի» խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ընտրավազքի բոլոր մասնակիցներին, բացառությամբ պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի,առաջարկելով արմատական բարեփոխումների համար ինքնաբացարկով միասնական քաղաքացիական ճակատ ստեղծել: