Սոչիում լույս հունվարի 7-ի գիշերվա սուրբծննդյան ժամերգության ժամանակ արված Պուտինի եւ 6-7 տարեկան տղայի լուսանկարն անսպասելի հայտնիություն է ձեռք բերել Արեւմուտքում: Բլոգերների ուշադրությունը գրավել է նկարում տղայի դիրքը. Նկարներից մեկում նա նստած է Պուտինի ոտքերի մոտ` ձեռքերը ծնկներին սեղմած, վախեցած հայացքով, իսկ մյուսում Պուտինը կռացած ինչ-որ բան է ասում նրան, գրում է NEWSru.com-ը:
«Տեսնես Պուտինը երեխային ի՞նչ է ասել, որ նա այդքան վախեցել է»,- հարցնում է Reddit-ը երկու նկարների կոլաժը ներկայացնելով:
Թե իրականում ինչ է ասել նախագահը երեխային, հավանաբար այդպես էլ գաղտնիք կմնա: Պաշտոնապես տոնական այդ գիշերը Պուտինը խոսում է ավանդույթների, հոգեւոր արժեքների եւ կրոնի մասին:






























