«Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով է Արամ Հարությունյանը մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանը: Նա կարեւորում է, որ իշխանությունը եւ ընդդիմությունը երկրում պաշտպանված լինեն` անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: Հարությունյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի մի շարք սխալներով հանդերձ երկրի տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է եղել, արտաքին քաղաքականության ոլորտում եւս ունեցել ենք հաջողություններ: Արամ Հարությունյանը նաեւ իրեն սպառնացող վտանգներից ակնարկեց: «Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացեք, որ ես սրտի խնդիր չունեմ, ինչպես եղավ Սիրունյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ մյուսների հետ:Ես փաստաթուղթ ունեմ, որ սրտի խնդիր չունեմ»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյան. Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացեք, որ ես սրտի խնդիր չունեմ

Տեղադրություն




























