Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբոր` Ջելալ Քըլըչդարօղլուի մասին ռեպորտաժր, որտեղ հայտնի էր դարձել, որ նա մի շինարարական ընկերությունում պահակ է աշխատում 1350 լիրայով (700 դոլար), մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության մեջ:
Թուրքական Radikal-ի սյունակագիր Գյոքհան Վոտսը, անդրադառնալով, որ Քըլըչդարօղլուի եղբայրը հայտարարել էր, թե ինչպես կարող է եղբորից օգնություն ուզի, գրել է. «Պետք է ուզես, պարոն Ջելալ: Ինչո՞վ ես պակաս իշխող կուսակցության ղեկավարների բարեկամներից: Բացի այդ, ժողովուրդը կասի, թե քո եղբայրը քեզ չի ուզում օգնել:
Դու ինչո՞վ ես պակաս Աբդուլլահ Գյուլի որդուց, ով արդեն 16 տարեկանում մտավ բիզնեսի մեջ ու հայտնի ընկերության անունից ինտերնետով առեւտուր է անում:
Դու ինչո՞վ ես պակաս էրդողանի որդուց` Բիլալ Էրդողանից ինչո՞վ ես պակաս, որ վերջերս 10 մլն դոլարով երկրորդ նավակն առավ եւ տարբեր ընկերություններում մեծ մասնաբաժիններ ունի:
Դու ինչո՞վ ես պակաս Էրդողանի դստերից` Սումեյե Էրդողանից, ով իր ցածր միավորներով չկարողացավ Թուրքիայում համալսարան ընդունվել, բայց մի հիմնադրամի կրթաթոշակով ամերիկաներում սովորեց եւ հիմա հոր խորհրդատուն է եւ ըստ խոսակցությունների, ստանում է ամսական 52 հազար լիրա (30 հազար դոլար)»,-գրել է Գյոքհան Վոտսը:





























