ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նշանակվել է Հայիթիում Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ բանագնաց եւ պետք է համակարգի երկրաշարժից տուժած այդ պետությանը ցուցաբերվող միջազգային օգնության տրամադրումը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ ըստ վերջին գնահատականների, հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200 հազարից։