Հունվարի 14-ին, ժամը 10.50-ին, Երեւանի Աթենքի փողոցում` «Հրազդան» մարզադաշտի մոտ, իրար են բախվել «Օպել»   եւ   «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: